Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակին նվիրված խաղ վիկտորինա

Խաղ վիկտորինան տեղի ունեցավ ապրիլի 28-ին: Որպես ժյուրիի անդամներ վիկտորինային մասնակցեցին դպրոցի տնօրենը, բուժ հաստատության տնօրենը, մանկապարտեզի տնօրենը, դպրոցի փոխտնօրենը: Ժյուրիի նախագահն էր համայնքի ղեկավարը: Վիկտորինան շատ բովանդակալից էր, և կազմակերպված էր բարձր մակարդակով: Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո երաժշտական համարով հանդես էին գալիս դպրոցի տաղանդավոր աշակերտները: Հաղթող խմբերը ստացան մրցանակներ:

Կոնֆերանս նվիրված մայիսյան հերոսամարտերի 100 ամյակին

Կոնֆերանսը տեղի ունեցավ ապրիլի 17-ին: Մասնակցում էին 6-12-րդ դասարանի աշակերտերն ու ուսուցիչները: Կոնֆերանսը անցկացրեց ԵՊՄՀ-ի պատմության և հոգեբանության ֆակուլտետի պատմության բաժնի միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ դոկտոր Սամվել Անդրանիկի Պողոսյանը: